Քայլի Ջեները Հիդդեն Հիլզում իր տունը վաճառել է հինգ ու կես միլիոն դոլարով

10:07   19 օգոստոսի, 2017

Սա արդեն երկրորդ տունն է, որը վաճառում է Քայլի Ջեները։ Ռիալիթի շոուի 20-ամյա աստղը Հիդդեն Հիլզում իր առանձնատունը ձեռք էր բերել անցած տարի։

Այդ ժամանակ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը տան համար 4․5 մլն դոլար էր վճարել։ Հիմա, TMZ-ի փոխանցմամբ, Քայլին տունը վաճառել է 5․5 մլն դոլարով։

Առանձնատունն ունի չորս ննջասենյակ, չորս լոգարան։

Ի դեպ, Քայլին չորս առանձնատուն ունի ու դրանցից երկուսն արդեն վաճառել է։

Ըստ երեւույթին՝ հեռուստաաստղը պատրաստվում է ավելի շքեղ մի բան գնել։

Քայլին դեռ երկու առանձնատուն ունի Կալաբասասում՝ մեկն արժե վեց, իսկ մյուսը՝ 12 միլիոն դոլար։

Ի դեպ, Քայլիի այս տունը վարձակալում էր նրա եղբայրը՝ Ռոբ Քարդաշյանը, որը, ըստ երեւույթին, այնտեղից տեղափոխվել է Բլեք Չայնայի հետ վեճից հետո։



© NEWS.am STYLE