Մահացել է «Գիշատիչը» ֆիլմի դերասանը

14:10   19 օգոստոսի, 2017

90-ականների մարտաֆիլմերի սիրահարները հիշում են «Գիշատիչը» ժապավենը, որտեղ նկարահանվել է Արնոլդ Շվարցենեգերը։ Ֆիլմում նա հատուկ ջոկատայինների հրամանատարն էր, որոնց հերթով ոչնչացնում էր ինչ-որ կենդանի։
Ջոկատի տղաներից էր նաեւ Սոնի Լենդեմը, որը ֆիլմում մարմնավորում էր Բիլին։


Դերասանը մահացել է 76 տարեկանում, Կենտուկիում՝ սրտի նոպայի հետեւանքով։
Սոնի Լենդեմը մարմնավորել է նաեւ Բիլի անունով երիտասարդին «48 ժամ» ֆիլմում՝ Էդի Մերֆիի եւ Նիք Նոլթիի հետ։

Ի դեպ, մինչ այդ ֆիլմերը, դերասանը նկարահանվել է պոռնոգրական բնույթի կինոնկարներում։ Սակայն հետո խոստովանել է, որ դա արել էր փող չունենալու պատճառով։

Ավելի ուշ Սոնի Լենդեմը փորձել էր քաղաքական կարիերա ստեղծել։ Նա մասնակցել է Կենտուկի նահանգի նահանգապետի ընտրություններին, սակայն՝ պարտվել։



© NEWS.am STYLE