Չինացի բլոգերը երգում է Միհրան Ծառուկյանի «Գնա, գնա» հիթը (տեսանյութ)

12:33   19 օգոստոսի, 2017

Չինացի հայտնի բլոգեր Մայքլը, որին NEWS.am STYLE-ն առիթ է ունեցել անդրադառնալու, շարունակում է հայերեն վիդեոբլոգներ հրապարակել:

Այս անգամ երիտասարդը որոշել է երգել Միհրան Ծառուկյանի «Գնա, գնա» հիթը.

«Միհրան Ծառուկյանի «Գնա, գնա»-ն իմ ամենասիրելի հայկական ժամանակակից երգերից մեկն է: Ահա տեսանյութը, որտեղ ես երգում եմ այն՝ պարելով եւ ցուցադրելով Հայաստանի զիլ վայրերը, որոնք պետք է այցելել»,- Facebook-ում գրել է Մայքլը:



© NEWS.am STYLE