Շաբաթը 700 հազար դոլար՝ զբոսանավի համար. Սեմուել Լ․ Ջեքսոնն ու Մեջիք Ջոնսոնը զվարճանում են Միջերկրական ծովում

15:12   19 օգոստոսի, 2017

Օգոստոսի 14-ին բասկետբոլի լեգենդ, NBA-ի աստղ Մեջիք Ջոնսոնը դարձավ 58 տարեկան։

Սպորտսմենը որոշել է ծննդյան օրը նշել կնոջ ու ընկերների հետ եւ դրա համար հանգիստ ու խաղաղ վայր է ընտրել՝ Ամալֆիի ափը՝ Իտալիայում։ Ջոնսոնը ծննդյան օրը նշում է օգոստոսի 1-ից։

Հետաքրքրական է, որ այդ ամենը կատարվում է «Ծովահարս» զբոսանավի վրա, որը Մեջիքը վարձակալել է շաբաթը 680 հազար դոլարով։

TMZ կայքը հայտնում է, որ երեկույթի վրա նախկին բասկետբոլիստն ավելի քան 2 մլն դոլար է ծախսել։

Նրան ընկերակցում են կինը՝ Կուկին ու իրենց երեք երեխաները, ինչպես նաեւ նրա հին ընկեր՝ դերասան Սեմուել Լ․ Ջեքսոնը՝ կնոջ հետ։

Մեջիքն ընտանիքի ու ընկերների համար զբոսանավով հատուկ շրջագայություն է կազմակերպել Իտալիայի ամբողջ ափով։ Twitter-ի իր էջում Ջոնսոնը նշել է, որ իրենց կանգ առած վայրերում երկրպագուների հերթ է գոյանում՝ ինքնագիր ստանալու կամ սելֆի անելու համար։



© NEWS.am STYLE