Քրիստինա Փերին նշում է ծննդյան 31-ամյակը. երգչուհու TOP 5 ամենահայտնի երգերը

13:25   19 օգոստոսի, 2017

Ամերիկացի հայտնի երգչուհի Քրիստինա Փերին այսօր՝ օգոստոսի 19-ին, նշում է ծննդյան 31-ամյակը: Երգչուհին ճանաչում ձեռք բերեց Jar of Hearst դեբյուտային երգի շնորհիվ, որից հետո 2010 թ-ին հրավեր ստացավ մասնակցելու Fox հեռուստաալիքի So You Think You Can Dance? հանրահայայտ շոուին:

Ավելի ուշ երգչուհին պայմանագիր է կնքում Atlantic Records ձայնագրման ստուդիայի հետ՝ թողարկելով իր Lovestrong ալբոմը:

Փերիի համար նաեւ մեծ հաջողություն էր այն, երբ իր հեղինակած  A Thousand Years երգը դարձավ «Մթնշաղ» ֆիլմի սաունդթրեքերից մեկը:

Երգչուհու TOP 5 ամենահիթային ստեղծագործությունները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:



© NEWS.am STYLE