Դեն Բիլզերյանը զվարճանում է Հավայան կղզիներում (ֆոտո)

16:14   19 օգոստոսի, 2017

Դե, միլիոնատերերը մտածելու ոչինչ չունեն։ Կարող են անել՝ ինչ ցանկանան։ Ահա եւ ալկոհոլը, աղջիկներն ու արեւադարձային կղզիները։


Դեն Բիլզերյանը զվարճանում է Հավայան կղզիներում, ինչի մասին վկայում է Instagram-ի նրա օգտահաշվում լոսանկարների մի ամբողջ շարքը։ Այսպես, օրերս «Պոկերի արքայի» 22 մլն հետեւորդները տեսել են, թե ինչպես է շնաձուկը հետապնդել միլիոնատիրոջը։
Իսկ ավելի ուշ նրա միկրոբլոգը «լցվեց» Դենի արձակուրդի լուսանկարներով։


Վերջին լուսանկարը հատկապես գեղեցիկ է եւ, հաշվի առնելով, որ այսօր Լուսանկարի համաշխարհային օրն է՝ պարզապես չկարողացանք չնկատել այն։


«Հիասքանչ տեղ է, արդեն մեկ շաբաթ՝ Հավայան կղզիներում»,-մակագրել է լուսանկարը Բիլզերյանը։



© NEWS.am STYLE