Թուփաքի Hummer-ը վաճառվել է 206 հազար դոլարով

17:13   19 օգոստոսի, 2017

Թուփաքի Hummer-ը վաճառվել է 206 հազար դոլարով, հաղորդում է TMZ-ը։ Ռեփերն ավտոմեքենան գնել էր սպանությունից մեկ ամիս առաջ՝ 1996 թվականին։


2016 թվականի մայիսին ավոտմեքենան 337 հազար դոլարով անհայտ տղամարդու է վաճառվել, սակայն գնորդը, որը ֆինանսական խնդիրներ ունի, այս տարի ավտոմեքենան աճուրդի տուն է վերադարձրել՝ հույս ունենալով այն վաճառել ձեռնտու գնով։


Աճուրդի ժամանակ ավտոմեքենան 206 հազար դոլարով վաճառվեց։ Գնորդի անունը չի նշվում, բայց աղբյուրները հայտնում են, որ այն կին է գնել՝ հոլիվուդյան աստղ, որը մտադիր է ավտոմեքենան պահել իր ավտոտնակում։



© NEWS.am STYLE