Պամելա Անդերսոնի նախկին ամուսինը ընկերուհու հետ ինքնաթիռում սեքսով է զբաղվել

18:14   19 օգոստոսի, 2017

Ամերիկյան Mötley Crüe խմբի թմբկահար և Պամելա Անդերսոնի նախկին ամուսին Թոմի Լին ինքնաթիռում ընկերուհու հետ սեքսով է զբաղվել։ 54-ամյա Թոմի Լին եւ 30-ամյա դերասանուհի Բրիտանի Ֆուրլանը վերադառնում էին Բահամյան կղզիներից, որտեղ վայելել են արձակուրդը։

TMZ-ը գրում է, որ վերադառնալիս զույգն առանձնացել է ինքնաթիռի զուգարանում եւ այնտեղից դուրս չի եկել շուրջ 20 րոպե (թռիչքը տեւում է շուրջ մեկ ժամ)՝ խցիկից համապատասխան ձայներ արձակելով։


Թոմին ու Բրիտանին հերթով դուրս են եկել խցիկից եւ նստել իրենց տեղերում՝ ասես ոչինչ չի եղել։
Ի դեպ, աստղերի սիրավեպի մասին սկսեցին խոսել, երբ հունիսի սկզբին պապարացիները նրանց համբուրվելիս նկատեցին Կալաբասասում։



© NEWS.am STYLE