Դեմի Լովատոն դարձավ 25 տարեկան. երգչուհու TOP 5 ամենահիթային երգերը

12:08   20 օգոստոսի, 2017

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ամերիկացի հայտնի երգչուհի Դեմի Լովատոն նշում է ծննդյան 25-ամյակը: Վաղ տարիքում Լովատոն նկարահանվեց «Բարնին եւ ընկերները»  մանկական հեռուստասերիալում, որից հետո ավելի լայն ճանաչում ձեռք բերեց 2008 թ-ին՝ նկարահանվելով «Դիսնեյի» «Ռոքն՝ ամառային ճամբարում» ֆիլմում, որտեղ ներկայացրեց նաեւ իր դեբյուտային՝ This is Me սինգլը:

Լովատոն հիմնականում կատարում է փոփ, փոփ-ռոք եւ R&B ժանրի ստեղծագործություններ: Երգչուհին մի շարք հեղինակավոր մրցանակաբաշխությունների դափնեկիր է, այդ թվում՝ MTV Video Music Awards, Teen Choice Awards, ALMA Award եւ այլն:

Այսօր առաջարկում ենք վերհիշել եւ վայելել Դեմի Լովատոյի՝ TOP 5 ամենահիթային երգերը.



© NEWS.am STYLE