Տղամարդու բնավորությունը՝ կախված սեքսում դիրքից

23:09   3 հոկտեմբերի, 2017

Ունիվերսալ տեսակ

Նա սիրում է բոլոր դիրքերը: Բախտդ բերել է՝ կողքիդ ունիվերսալ սիրեկան է հայտնվել: Նրա համար անկողնում ամենակարեւորը քեզ հաճույք պատճառելն է: Նա ե՛ւ քեզ կբավարարի, ե՛ւ իր մասին չի մոռանա: Ունիվերսալ սիրեկանի ամենամեծ թերությունն անկայունությունն է: Նա հաճախ է փոխում իր կրքի օբյեկտներին եւ միշտ պատրաստ է իր արվեստը նվիրել նոր զուգընկերուհու:

Վարժեցնող

Երբ երկուսդ էլ կանգնած եք, դու կախվում ես նրանից՝ ոտքերով գրկելով նրա իրանը: Նա ձեռքերով ամուր գրկում է քեզ եւ սկսում արագ-արագ շարժվել: Այդ ընթացքում նա կարող է բուռն կերպով արտահայտել էմոցիաները: Քո առջեւ նարցիս է: Նման տղամարդիկ հաճախ ֆիթնեսով են զբաղվում կամ թենիս են խաղում: Այդպիսի տղամարդը միշտ կստիպի հիանալ իրենով եւ հաճոյախոսություններ շռայլել:

Միսիոներ

Այս տղամարդու նախընտրած դիրքը միսիոներականն է, երբ դու ներքեւում ես, նա՝ վերեւից: Սեռական ակտի ընթացքում նա կարող է կրքոտ համբուրել պարանոցդ: Նրան գրգռում է քո նկատմամբ իշխանություն հաստատելը: Նման տղամարդիկ սովորաբար խանդոտ են, ագահ եւ րոպեական հաճույքի հակված: Նրանք վատ սիրեկաններ են: Հնարավոր է՝ շատ են ծխում եւ հակված են հարբեցողության:

Անպարկեշտ

Սեքսում սիրած դիրքը «դոգի սթայլն» է: Մերձեցման ժամանակ կարող է նաեւ քաշել մազերդ կամ հարվածել հետույքիդ: Եթե սեքսով է զբաղվում լուռ եւ չորությամբ, քո առջեւ վտանգավոր մարդ է: Նրա համար կարեւորը քո նկատմամբ տարած հաղթանակից հաճույքն է: Եթե քո տղամարդը սեքսի ժամանակ պտտում է ազդրերը, դրանք այս ու այն կողմ շարժում, քո առջեւ անուղղելի ռոմանտիկ է: Նրա հետ հաճելի է շփվել, բայց նա վախենում է պատասխանատվությունից եւ խուսափում դժվարություններից:

Բոկեղ (крендель)

Սեքսում նախընտրած դիրքը կողքից է: Նա քեզ շրջում է կողքի, պառկում է հետեւից եւ ամբողջ մարմնով սեղմվում քեզ: Նա մերձեցման ընթացքում գրկում է քեզ եւ քնքուշ խոսքեր շշնջում: Նա ընտանեկան տղամարդ է, կյանքի չափավոր տեմպ է սիրում: Նրա կողքին շատ հանգիստ կյանք կունենաս, որում ամեն ինչ կանխորոշված եւ նախապես հայտնի է:

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE