Խորովածի համահայկական 9-րդ փառատոնը՝ Ախթալայում (ֆոտո/վիդեո)

15:36   20 օգոստոսի, 2017

 Ախթալայում  օգոստոսի 20-ին տեղի է ունեցել Խորովածի համահայկական փառատոնը:

Արդեն 9-րդ անգամ Ախթալան ընդունեց խորովածասերներին ու զբոսաշրջիկներին: Միջոցառումն անցկացվում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու տարածքում:

Փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ նմանօրինակ միջոցառումները միտված են նպաստելու հայկական ավանդական խոհանոցի տարածմանը, ինչպես նաեւ՝ զարգացնելու գաստրոտուրիզմը Հայաստանում:

NEWS.am STYLE-ը եւս ներկա է Խորովածի համահայկական 9-րդ փառատոնին եւ ներկայացնում է դրա լավագույն պահերը:



© NEWS.am STYLE