Սեմուել Լ. Ջեքսոնին և Մեջիք Ջոնսոնին Իտալիայում փախստականների հետ են շփոթել

12:13   21 օգոստոսի, 2017

Ինչպես տեղեկացրել ենք, օգոստոսի 14-ին բասկետբոլի լեգենդ, NBA-ի աստղ Մեջիք Ջոնսոնը դարձավ 58 տարեկան։

Սպորտսմենը որոշել է ծննդյան օրը նշել կնոջ ու ընկերների հետ եւ դրա համար հանգիստ ու խաղաղ վայր է ընտրել՝ Ամալֆիի ափը՝ Իտալիայում։ Ջոնսոնը ծննդյան օրը նշում է օգոստոսի 1-ից։

Հետաքրքրական է, որ այդ ամենը կատարվում է «Ծովահարս» զբոսանավի վրա, որը Մեջիքը վարձակալել է շաբաթը 680 հազար դոլարով։ Հայտնի է, որ նախկին բասկետբոլիստը երեկույթի վրա ավելի քան 2 մլն է ծախսել: Նրան ընկերակցել են կինը՝ Կուկին եւ 3 երեխաները, նաեւ մտերիմ ընկերներից դերասան Լ. Ջեքսոնը կնոջ հետ:

Մեջիկը որոշել է իտալական ափերը ցույց տալ ընտանիքին ու ընկերներին եւ ճանապարհորդություն է կազմակերպել:

Բայց զբոսանավի վերջին կառանման ժամանակ շատ տարօրինակ եւ զվարճալի բան է պատահել:

Daily Sabah,-ը հայտնում է, որ աստղերը գնումներ են կատարել եւ Louis Vuitton and Prada պայուսակներով նստել են հանգստանալու:

Շատերը սկսել են լուսանկարել Ջեքսոնին եւ Ջոնսոնին: Իհարկե, համացանցի որոշ օգտատերեր, համացանցում լուսանկարները հայտնաբերելով, ի դեմս 2 ամերիկացի տուրիստների հայտնիներին չեն ճանաչել եւ քննադատել են Իտալիայի կառավարությանը:

Իր դժգոհությունն առաջինը հայտնել է իտալացի մոդել Նինա Մորիչը: Նա Facebook-ի իր էջում աստղերի հետ լուսանկար է տեղադրել եւ գրառման մեջ մեկնաբանել, թե դժգոհ է, որ Իտալիան «փախստականներին» իր նպաստներով է կերակրում:

«Հետեւել այն բանին, թե Ֆորտե դեյ Մարմիի կամ Միլանո Մարիտիմայի տիպի հանգստավայրերում փախստականներն ինչպես են գիշերում կրպակներում մեր 35 եվրոյով, իսկապես արդեն սահմաններն անցնում է»,- գրել է մոդելը սոցկայքում, եւ հարկավ որոշ ժամանակ անց խայտառակ է եղել:



© NEWS.am STYLE