«Չեմ ուզում հեռանալ Հավայան կղզիներից». Դեն Բիլզերյան

18:27   21 օգոստոսի, 2017

Ըստ Instagram-ի՝ Դեն Բիլզերյանի համար արձակուրդային վիճակը հավերժական է: Չնայած էլ ուրիշ ինչպիսի վիճակ կարող է ունենալ մարդը, որը հարուստ է, հայտնի եւ զբոսնել է սիրում:

Հայ միլիոնատերը 2 շաբաթ Հավայիում է անցկացրել, որտեղից, ըստ միկրոբլոգի վերջին գրառման, դժվարանում է հեռանալ:

«Չեմ ուզում Հավայան կղզիներից հեռանալ»,- լուսանկարը մակագրել է «Պոքերի արքան», որում պատկերված է ընկերուհու հետ:

Հավայիիում գտնվելու ամբողջ ընթացքում Դենն իր 22 մլն բաժանորդներին է ներկայացրել վառ լուսանկարներ:

Ի դեպ, առաջին օրը Դենին շնաձուկ է հետապնդել:



© NEWS.am STYLE