Իրինա Շեյքն ընկերուհիների հետ հանգստանում է Մոսկվայում

17:07   21 օգոստոսի, 2017

Սուպերմոդել Իրինա Շեյքը Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել, որտեղ, դատելով նրա Instagram-ի կայքէջից, կատարել է իր առաջին «սխրանքը»՝ կարկանդակներ է կերել։

Բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերի սիրեցյալն իր հետեւորդնեին տեղեկացրել է, որ ընկերուհիների հետ եղել է Կարմիր հրապարակում։

31-ամյա մոդելը ոչ թե էլիտար ռեստորաններում նրբաճաշակ ուտեստներ է ճաշակել, այլ գտել է իր սիրելի կարկանդակները։

Ի դեպ, ցույց է տվել նաեւ, թե ինչպիսի վիճակում է կարկանդակներ ուտելուց հետո։

Իրին ասել է, որ Կարմիր հրապարակ կարկանդակներ գնելու գնալը իր եւ ընկերուհիների համար ավանդույթ է։

Սակայն Շեյքը չի հայտնում՝ արդյոք երեխայի հե՞տ է ժամանել, որքան ժամանակ կմնա Ռուսաստանում եւ հայրենիքում կմասնակցի՞ ֆոտոթեստերի։



© NEWS.am STYLE