Բրիտանահայ շոումենը, խորովածի տեսակներն ու միջոցառման բացթողումները՝ Խորովածի 9-րդ փառատոնում (ֆոտո/վիդեո)

11:41   21 օգոստոսի, 2017

Բեկոն, սունկ, բամիա, եգիպտացորեն, ամենատարբեր տեսակի մսեղեն. Ախթալայում օգոստոսի 20-ին տեղի ունեցավ  Խորովածի համահայկական 9-րդ փառատոնը:

Փառատոնի կազմակերպիչ՝ «Հայ խոհարարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ չի կարող ասել, թե փառատոնին որքան մասանկից ու այցելու է լինում, բայց վստահեցրեց, որ տարեցտարի դրա նկատմամբ հետարքրքությունն ավելանում է.

«Ամեն տարի ունենք դինամիկ աճ,  այսինքն՝ միջոցառումն ընկալվում է արդեն այցելուների կողմից, նրանց միջոցով մենք ավելի ենք կատարելագործվում, որովհետեւ մասսայական միոջացում է, եւ առանց թերությունների հնարավոր չէ, կամաց-կամաց թերությունները շտկելով գնում ենք առաջ»: 

Բացթողումներ, իհարկե, կային: Օրինակ՝ աղբամանների բացակայությունը կամ հատուկենտ լինելը: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու տարածքում նման միջոցառումն անցկացնելը եւս տեղին չէ, եթե հաշվի առնենք, որ որմանք եկել էինք խորոված ուտելու պատրվակով պարզապես մի լավ խմելու: Տարածքում սակավ էին ջրի, զովացուցիչ ըմպելիքների վաճառքի կետերը: Ընդամենը մի կետ էր գործում տարածքում, այն էլ՝ վաճառվող ըմպելիքները շատ տաք էին:

Այնուամենայնիվ, Մամուլյանը նշեց, որ միջոցառումը հատկապես կարեւոր է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից.

«Եթե Հայաստանից Վրաստան են գնում  հանգստանալու, ապա այս փառատոնը վկայում է, որ կարելի է նաեւ Վրաստանից այստեղ ներգրավել զբոսաշրջիկների: Նաեւ ուզում եմ նշել, որ մենք Երեւանից չենք եկել այստեղ գումար աշխատելու, մեր նպատակը տեղի բնակիչների համար եկամուտ ստանալու հարթակ ստեղծելն է»: 

Անգլիայից Հայաստան ժամանած  հայազգի շոումեն Գեւորգյանը (Kev Orkian), որը նույնպես ներկա էր Խորովածի փառատնոին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամեն բան շատ լավ էր կազմակերպված, եւ միակ փոփոխությունը, որը կուզեր հաջորդ տարի տեսնել, այն է, որ ինքը վարեր միջոցառումը:

Գեւորգյանն իր թիմով այստեղ է Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելու համար:

Մանարամսները՝ տեսանյութում:



© NEWS.am STYLE