Սեպտեմբերյան դիետա՝ նիհարելու համար

16:01   28 օգոստոսի, 2017

Սեպտեմբերյան դիետան ներառում է մթերքներ, որոնք մատչելի են տարվա այդ ժամանակահատվածում: Բացի այդ՝ այս դիետայում բանջարեղենային-մրգայինից սպիտակուցա-ճարպային սննդակարգի անցման միտում է նկատվում: Բացի այդ, նիհարելու առումով այս սննդակարգը հրաշալի արդյունքներ է գրանցում:

Դիետայի ճաշացանկը

Օր 1

Նախաճաշ. 2 խնձոր, հավի խաշած միս
Ճաշ. հնդկաձավարի շիլա, 3 ձու
Ընթրիք. կեֆիր, 1 խնձոր

Օր 2

Նախաճաշ. շոգեխաշած կաղամբ, մի կտոր պանիր՝ տարեկանի հացով
Ճաշ. բրնձի շիլա, հավի խաշած տոտիկներ
Ընթրիք. 200 գրամ կաթնաշոռ, 2 խնձոր

Սեպտեմբերյան դիետան տեւում է 8 օր: Նշված սննդակարգերը հարկավոր է հերթագայել: Այդ ընթացքում կարելի է 3-4 կգ նիհարել: Բայց հարկ է հիշել, որ դիետայի արդյունավետության համար անհրաժեշտ է օրական առնվազն 2 լիտր հեղուկ խմել. դա նպաստում է նյութափոխանակության արագացմանը: Ցանկալի է նաեւ դիետան ուղեկցել վիտամինների ու հանքանյութերի համալիրով:



Աղբյուրը՝ jhealth.ru



© NEWS.am STYLE