Կիվիով դիետա

15:07   30 հոկտեմբերի, 2017

Այս հրաշալի միրգը ոչ միայն շատ օգտակար է ընդհանուր առողջության համար, այլեւ հարմար է որպես դիետիկ սննդամթերք։ Կիվին պարունակում է շատ քիչ ածխաջրեր (14 գրամ՝ 100 գրամ կիվիում), շատ ասկորբինաթթու (92 մգ՝ 100 գ կիվիում, ինչը նույնիսկ ավելին է, քան վիտամին C-ի օրական չափաբաժինը), կալցիում, մագնիում, ֆոսֆոր, ցինկ, վիտամիններ B1-B9։

Կիվի-սննդակարգն առաջարկում է օրական առնվազն 10 կիվի օգտագործել, դրա համար էլ այն հարմար չէ այն մարդկանց, որոնք չեն սիրում կիվի կամ լավ չեն մարսում այն։ Սննդակարգի ժամանակ պետք է բացառել ոգելից խմիչքը, ֆաստֆուդը, քաղցրավենիքն ու գազավորված ըմպելիքները։

Կիվիով սննդակարգի ճաշացանկը.

Օր առաջին
Նախաճաշ․ 3 կիվի, պանրով բուտերբրոդ, եփած ձու, թեյ կամ առանց շաքարի սուրճ
Ճաշ․5 կիվի, 250 գ եփած հավի կրծքամիս, բանջարեղենային աղցան
Ընթրիք․ 2-3 կիվի, 250 կաթնաշոռ, թեյ, ջուր կամ հյութ
Քնելուց առաջ․ մեկ բաժակ կեֆիր կամ մեկ կտոր քիչ յուղայնության ոչ աղի պանիր

Օր երկրորդ

Նախաճաշ․ մի քանի կիվի, ձվածեղ, մեկ կտոր սեւ հաց, հյութ
Ճաշ․ 4-5 կիվի, 300 գ եփած ոչ յուղոտ ձուկ, 3 հատ լոլիկ
Ընթրիք․ եփած հավի կրծքամիս, աղցան կիվիից ու այլ մրգերից, մեկ եփած ձու
Քնելուց առաջ․ կիվի, 250 գրամ կաթնաշոռ

Կիվի-սննդակարգը հաշվարկված է երկու շաբաթվա համար։ Պետք է հաջորդականությամբ կրկնել առաջին ու երկրորդ օրերի ճաշացանկը։ Սննդակարգը պետք է դադարեցնել սահուն ձեւով՝ աստիճանաբար հավելելով սովորական մթերքները։ Արդյունքը բարելավելու համար ցանկալի է այդ ժամանակաշրջանում ավելացնել ֆիզիկական ակտիվությունը։ Շատ հարմար է հեծանիվ վարելը կամ զբոսնելը։

Սննդակարգը թույլատրվում է կրկնել 2 ամսից ոչ շուտ։ Երկու շաբաթում կարելի է ազատվել 4-5 կգ քաշից։

Աղբյուրը՝ jhealth.ru



© NEWS.am STYLE