47-ամյա Մերայա Քերին՝ թոփլես Paper-ի շապիկին

11:12   22 օգոստոսի, 2017

47-ամյա Մերայա Քերին թոփլես հայտնվել է Paper պարբերականի շապիկին, որը ժամանակին հրապարակել է ամբողջությամբ մերկ Քիմ Քարդաշյանին։

Հայտնի երգչուհին տվյալ պահին ելույթ է ունենումԼաս Վեգասում, որտեղ էլ տեղի է ունեցել ֆոտոսեթը։

Պարբերականի էջերում բացի Մերայայի վառ ու համարձակ լուսանկարներից, տեղ է գտել նաեւ երգչուհու հարցազրույցը, որը նշել է, որ նոր ալբոմի ուղղությամբ է աշխատում։

«Այժմ աշխատում եմ նոր սինգլների եւ ալբոմի շուրջ։ Լաս Վեգասն այն վայրն է, որտեղ ես լավ եմ աշխատում։

Դա այն տեղն է, որտեղ զգում եմ, որ պետք է լինեմ։

Ես հոգնել եմ տեղափոխություններից եւ շրջագայություններից։ Ինձ հարմար է մեկ տեղում գտնվել եւ գրեթե ամեն օր համերգով հանդես գալ, ինչպես նաեւ աշխատել նոր երգերի ուղղությամբ»,-հայտարարել է Քերին։



© NEWS.am STYLE