10:36 22 օգոստոսի, 2017NEWS.am STYLE-ի պապարացիները հաճախ են շրջում քաղաքում՝ փորձելով «որսալ» հայտնի մարդկանց ամենատարբեր իրավիճակներում՝ քաղաքում զբոսնելիս, սրճարանում ընկերների հետ ժամանակ անցկացնելիս եւ այլն։
Այս անգամ մենք երեւանյան սրճարաններից մեկում նկատեցինք Armcomedy-ի տղաներից մեկին՝ Սերգեյ Սարգսյանին։


Նա հեծանիվ վարելով մոտեցավ սրճարանի այն հատվածին, որտեղ նստած էր NEWS.am STYLE-ի թիմը :) Մենք փորձեցինք աննկատ լուսանկարել Սերգեյին, բայց սրատես հաղորդավարը նկատեց մեզ եւ «փչացրեց» մեր պապարացիական լուսանկարները :)))



Հանուն արդարության նշենք, որ, ի տարբերություն շատ հայտնի մարդկանց, Սերգեյն իրեն բավականին ադեկվատ պահեց՝ տեսնելով իրեն լուսանկարող լրագրողներին։ Նա նույնիսկ մոտեցավ եւ ողջագուրվեց մեզ հետ :)