«Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի վերջին սերիայի թրեյլերը մեկ օրում ավելի քան 6 մլն դիտում է հավաքել

11:35   22 օգոստոսի, 2017

Դե ինչ, քիչ մնաց՝ իմանալու համար, թե ինչպես կավարտվի «Գահերի խաղ»-ի յոթերորդ եթերաշրջանը։ Վերջին մասը մենք կդիտենք կիրակի գիշերը, եթե ցանցահենները կրկին «չուրախացնեն» համացանցում վերջին սերիան հրապարակելով։

GameofThrones-ի Youtube-ի ալիքում հեռարձակվել է այդ եթերարշրջանի վերջին սերիայի թերյլերը, եւ դատելով ամեն ինչից՝ ինտրիգ է սպասվում։ Տեսանյութում հայտնվում են շոուի գրեթե բոլոր հերոսները՝ Ջոն Սնոուն (Քիթ Հարինգթոն), Սանսա Սթարքը (Սոֆի Թերներ), Սերսեա Լանիսթերը (Լինա Հիդի), Թիրիոն Լանիսթերը (Փիթեր Դինքլեյջ) եւ ոչ միայն։

Իսկ տեսանյութը մեկ օում ավելի քան 6 մլն դիտում է հավաքել։

Ի դեպ, վերջին՝ 8-րդ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն աշնանը։



© NEWS.am STYLE