Քիմ Քարդաշյանը երեխաների հետ լուսանկար է հրապարակել

13:02   22 օգոստոսի, 2017

Մինչ երեկ ԱՄՆ-ում հայտնիները հետեւում էին արեւի խավարմանը, Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում ներկայացրել է «իր սրտի խավարումը»։

Ռեալիթի-շոուի 36-ամյա աստղը երեխաների հետ հազվագյուտ լուսանկար է հրապարակել, որտեղ հայուհին պառկած է՝ գրկելով դստերը՝ Նորթին, եւ համբուրելով որդուն՝ Սեյնթին։


«Իմ սրտի ամբողջական խավարումը», - մակագրել է լուսանկարը Քիմը։

Ի դեպ, Նորթը նման է արքայադուստր Լեային՝ «Աստղային պատերազմներ»-ից։

Չմոռնանք, որ հունվարին Քիմն ու Քանյեն երրորդ անգամ ծնողներ կդառնան։ Ամուսիններն օգտվել են փոխնակ մոր ծառայություններից, քանի որ Քիմն այլեւս չի կարողանա ծննդաբերել առողջական խնդիրների պատճառով։

Աղջկան, որը հայուհու եւ ռեփերի երեխային լույս աշխարհ կբերի, զույգը 45 000 դոլար է վճարել։



© NEWS.am STYLE