Ջոնի Դեփը վաճառել է իր պենտհաուսը Լոս Անջելեսում

16:29   22 օգոստոսի, 2017

Երբ Ջոնի Դեփն ամուսնալուծվեց Էմբեր Հերդից, 54-ամյա դերասանը սկսեց արագորեն վաճառել իր անշարժ գույքը։ Անցյալ տարի դերասանը վաճառքի հանեց իր հինգ պենտահուսները (ընդհանուր արժեքը 12 մլն դոլար) Լոս Անջելեսի Columbia Building շենքում։ Երեք պենտահուսները շատ արագ վաճառվեցին, իսկ, ահա, չորրոդը՝ 163 ք/մ տարածքով, 1.82 մլն դոլարով Ջոնի Դեփն օրերս է վաճառել, գրում է  Los Angeles Times-ը։

Մոդեռն ոճի բնակարանում կա երեք ննջասենյակ, երկու լոգասենյակ։ Այն ունի բարձր առաստաղ եւ հսկայական պատուհաններ, որտեղից երեւում է դրա դիմաց կառուցվող շինությունը (հնարավոր է՝ այդ պատճառով էլ Ջոնին վաճառեց այն)։ Առկա է նաեւ պատշգամբ։

Սա Դեփի՝ վաճառքի հանած պենտահուսներից ամենափոքրն է։

Ներկա պահին մնացել է մեկ ննջասենյակով եւ երկու լոգասենյակով պենտհաուսը, որը 1.79 մլն դոլար արժե։



© NEWS.am STYLE