Տասը բան, որոնք հանգստյան օրերին անում են անհաջողակները

13:09   7 հոկտեմբերի, 2017

Նրանք ծրագիր չունեն

Ձեր հանգստյան օրերի յուրաքանչյուր րոպեն չպետք է ծրագրված լինի, բայց լավ կլինի ընդհանուր պատկերացում ունենալ այն մասին, թե ինչ եք ուզում անել հանգստյան օրերին եւ որքան ժամանակ դա կզբաղեցնի: Դա թույլ կտա ժամանակ տնտեսել եւ մի քանի իրադարձություն ծրագրել:

Նրանք ժամանակ չեն տրամադրում սիրելիներին

Աշխատանքային օրերին, հնարավոր է, դժվար է ժամանակ հատկացնել սիրելիներին: Գոնե հանգստյան օրերին դա արեք:

Նրանք թույլ են տալիս, որ տեխնոլոգիաները կլանեն իրենց

Մի կողմ թողեք հեռախոսը: Անջատեք համակարգիչը եւ գործընկերներին հասկացրեք, որ չեք պատասխանելու էլեկտրոնային նամակներին: Մի տարվեք տեխնոլոգիաներով:

Նրանք չեն վայելում իրենց

Անկախ նրանից, թե ինչպես եք անցկացնում հանգստյան օրերը, միայնության մեջ, թե՞ ընկերների շրջապատում, համոզվեք, որ անում եք այն, ինչը երջանկացնում է ձեզ:

Նրանք անընդհատ քնած են

Հնարավոր է՝ շատ եք խմել ուրբաթ երեկոյան եւ վերականգնվում եք: Հնարավոր է՝ պարզապես գերհոգնած եք: Ամեն դեպքում՝ կարող եք փչացնել ձեր քնի գրաֆիկը, այդ պատճառով անմիջապես վեր կացեք անկողնուց:

Նրանք շատ են ծախսում

Դուք տնտեսում եք ամբողջ շաբաթ, իսկ հետո մինչեւ վերջին լուման ծախսում հանգստյան օրերին: Ավելի մատչելի ժամանցի միջոց գտեք, օրինակ՝ անվճար երեկույթներ կամ հանդիպումներ:

Նրանք չեն մտածում իրենց նպատակների մասին

Լարված շաբաթվա ընթացքում կարող է դժվար լինել ժամանակ տրամադրել կյանքի եւ նպատակների մասին մտածելուն: Շատ կարեւոր է գոնե երբեմն հիշել ծրագրերի մասին եւ հասկանալ՝ արդյո՞ք ճիշտ ճանապարհով եք ընթանում:

Նրանք չեն դադարում մտածել աշխատանքի մասին

Ուրբաթ ծրագրեք, թե ինչ պետք է անեք երկուշաբթի եւ հանգիստ խղճով անցկացրեք հանգստյան օրերը: Պատրաստված լինելը լավ է, աշխատամոլ լինելը՝ ոչ:

Նրանք ծուլանում են եւ ափսոսում են դրա համար

Հանգստյան օրերին ոչինչ չանելը կարող է թուլանալու հրաշալի միջոց լինել: Բայց եթե ծուլությունը ձեզ ստիպում է ձանձրանալ եւ անտեսել կարեւոր հանձնարարություններն ու տան գործերը, նշանակում է՝ ժամանակն է վերանայել ձեր շաբաթօրյա եւ կիրակնօրյա ժամանցը:

Նրանք չեն թուլանում

Նման մարդիկ ծույլերի հակադրությունն են, նրանք հանգստյան օրերի համար չափազանց շատ բան են ծրագրում: Արդյունավետ եւ աշխատանքում հաջողակ լինելու համար հարկավոր է հանգստյան օրերն օգտագործել լիցքավորվելու համար: Եթե ձեր հանգստյան օրերը լարված են անցնում, երբեք չեք կարողանա հանգստանալ եւ թարմանալ, ինչը կարող է ազդել ձեր հաջողության վրա:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE