Ջենիֆեր Լոպեսը՝ Paper Magazine-ի համար

17:03   22 օգոստոսի, 2017

Ջեյ Լոն հայտնվել է Paper Magazine-ում։ Եվ հենց նույն ժամանկ եւ նույն ամսագրում, որտեղ Մըրայա Քերին է, որին Լոպեսը տանել չի կարողանում (Քերին իր հերթին տանել չի կարողանում Լոպեսին)։ Երկու երգչուհիներն էլ ելույթ են ունենում եւ մինչեւ հունվար ելույթ կունենան Լաս Վեգասում։ Իրենց մրցակցությունը նրանք տեղափոխել են պարբերականի ֆոտոշարքեր (չնայած որտեղ եւ ինչպե՞ս Մըրայան մրցակցի Լոպեսի հետ)։

Այսպիսով, 48-ամյա Լոպեսը լուսանկարվել է ֆոտոշարքում, որը դեռ ներկայացված չէ։

Երգչուհին նաեւ հարցազրույց է տվել, որից որոշ հատվածներ ստորեւ մեջբերում ենք։

Ջեյ Լոն պատմել է Լաս Վեգասում իր խելահեղ արարքի մասին։


«Այո, ես այդպես եմ կարծում։ Մարդիկ այստեղ գալիս են զվարճանալու համար, եւ ինձ համար սեքսուալությունը հենց դա է։ Նրանք բաց են թողնում իրենց բոլոր նախապաշարմունքները եւ պարզապես ցնցող ժամանակ անցկացնում։

Բայց այստեղ ես պետք է հավաքված լինեմ։ Իմ շոուն կոչվում է «Այն ամենը, ինչ ես ունեմ»։ Ես չեմ կարող ասել՝ ներեցեք, բայց այսօր միայն կեսը կլինի։

Շատ մարդիկ այստեղ շատ են խմում, հետո պարում մինչեւ ուժասպառ լինելը։ Ինձ հետ նման բան չի եղել։ Դե, մի անգամ ես պարել եմ մինչ առավոտյան 4-ը։ Երեւի, այսքանը»,-ասել է հայտնի երգչուհին։



© NEWS.am STYLE