71-ամյա Եվգենի Պետրոսյանը հայտնվել է «Խաղաղապահ»-ի տվյալների բազայում

18:11   22 օգոստոսի, 2017

Ռուսաստանցի հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը հայտնվել է «Խաղաղապահ»-ի տվյալների բազայում։
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ 71-ամյա դերասանին ուկրաինական կայքի տվյալների բազայում հավելել են Ղրիմում համերգի պատճառով։

Նշվում է, որ դերասանը ցանկում է հայտնվել «Ուկրաինայի պետական սահմանը գիտակցորեն խախտելու համար» եւ կապված Ղրիմում ապօրինի համերգային շրջագայության հետ»։

«Խաղաղապահը» 2014 թվականին բացված կայք է, որը ստեղծվել է Անտոն Գերաշչենկոյի նախաձեռնությամբ։ Նա իրեն «Ուկրաինայի ազգային անվտանգության, խաղաղության, քաղաքացիների անվտանգության հիմունքների դեմ» հանցագործությունների ուսումնասիրությունների կենտրոնի «համացանցային ներկայացուցչություն» է համարում։



© NEWS.am STYLE