Տղամարդուն վանելու 6 միջոց

23:05   16 հոկտեմբերի, 2017

1. Կնոջ ամուսնանալու ցանկության մասին բոլորը գիտեն։ Եվ «բոլորը» միայն մայրիկն ու մտերիմ ընկերուհին չեն։ Բառացիորեն բոլորը՝ գործընկերներ, հարեւաններ, քիչ է մնում անգամ երթուղայինի ուղեւորները։ Դա արդեն մոլուցքի է նմանվում, իսկ մոլագարներից, ինչպես գիտենք, առողջ մարդիկ հեռու են մնում։

2. Կինը պատրաստ է իջեցնել իր նշաձողը... էլ չասած, որ նա առհասարակ այդ նշաձողը չունի։ Ով ուզում է լինի՝ ալկոհոլիկ, թմրամոլ, կարեւորը, որ իր կողքին մնա։ Իսկ «խփում է, ուրեմն սիրում է» ասացվածքն էլ նրա կյանքի փիլիսոփայություն է։

3. Կինը բոլորին հայտարարում է, որ իր մասին պետք է հոգ տանել։  Քանի որ նա նուրբ եւ խոցելի է։ Քանի որ նա, ըստ էության, արքայադուստր է։ Նա ինքն էլ չի նկատում, թե ինչպես է հարաբերությունները խնամակալության վերածում։

4. Կինն առաջինն է ամուսնության առաջարկ արել։ Մի քանի անգամ։ Անկեղծ ասած՝ նա իր հետ ամուսնանալ է խնդրում է յուրաքանչյուրին, ում հետ մեկ շաբաթից երկար է հանդիպում։ Ժամանակակից աղջկան ուղղված՝ նախաձեռնողականության կոչը նա հասցրել է ծայրահեղության։

5. Նա մշտապես բողոքում է։ Ընկերներին՝ ծնողներից, քրոջը՝ ընկերներից, գործընկերներին՝ քրոջից, եւ այդպես հավերժական փակ շրջանով։ Իսկ պոտենցիալ սիրելին առաջին իսկ հանդիպմանը իր նախորդի մասին այնպիսի նկարագիր կլսի, որ երկրորդ հանդիպում այլեւս չի լնի։

6.  Նա հավատում է, որ ամբողջ աշխարհն իրեն պարտք է։ Եվ եթե տղամարդ է հայտնվում, ապա այդ դժբախտը ստիպված է պատասխան տալ ամբողջ աշխարհի  համար՝ ապահովել նրան, զվարճացնել, կատարել քմահաճույքները։ Իսկ դրա դիմաց... նրա ներկայությունը։ Ահա եւ վերջ։

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE