Ջոնի Դեփի դուստրը թոփլես նկարահանվել է նոր ֆոտոշարքում

09:28   23 օգոստոսի, 2017

Ջոնի Դեփի եւ Վանեսա Պարադիի դուստրը թոփլես նկարահանվել է նոր ֆոտոշարքում՝ Քարին Ռոյթֆելդի CR magazine պարբերականի՝ 11-րդ համարում։ Թողարկման թեման 1999 թվականն է, իսկ պարբերականը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 7-ին։ Դեփի դստերը լուսանկարել է Սթիվեն Քլյայնը։

«Իմ առաջին նկարահանումը Chanel-ի համար էր, այդ ժամանակ ես 15 տարեկան էի։ Այս անգամ որոշեցի քիչ ավելի հեռու գնալ՝ ավելի շատ ցույց տալ մարմինս եւ սեքսուալություն հավելել։ Ես արդեն 18 տարեկան եմ, այնպես որ, պատրաստ եմ խաղադրույքները բարձրացնել», - ասել է Դեփի դուստրը պարբերականին։ Աստղերի դստեր հետ չորս այլ գորգերի վրա հայտնվել են մոդելներ Լարա Սթոունը (կրկին Սթիվեն Քլյայնի ձեռքի գործը), Ալեք Ուեքն ու Կարա Թեյլորը (նրանց լուսանկարել է Մարիո Սորենտին)։

Երիտասարդ աստղից հարցազրույց է վերցրել «Պլանետարիում» (Planetarium) ֆիլմում նրա գործընկերուհի Նատալի Փորթմանը, որին Լիլի-Ռոուզն ասել է, թե որքան ծանր է իր համար Հոլիվուդում ճանապարհ հարթելը։ «Շատերը կարծում են, թե ինձ թույլ են տվել դերասանությամբ զբաղվել հորս պատճառով։ Կարծես ես ստիպված չեմ շատ աշխատել, որպեսզի այդ ոլորտում անուն ձեռք բերեմ։

Այդ ամենը միայն մոտիվացնում է ինձ՝ ցանկանում եմ ավելի շատ ջանք գործադրել, երկու անգամ ավելի շատ աշխատել՝ բոլորին ապացուցելու համար, որ ես ինչ-որ բան արժեմ եւ ինձ հեշտ չի տրվում՝ ինչպես բոլորին թվում է։ Իմ դերասանուհի դառնալու պատճառն ընտանիքս չէ»,-հայտարարել է աղջիկը։



© NEWS.am STYLE