Ռոբերտ դե Նիրոն ամենաբարձր վարձատրվող դերասանն է հեռուստատեսությունում

11:09   23 օգոստոսի, 2017

Ռոբերտ դե Նիրոն ամենաբարձր վարձատրվող դերասանն է հեռուստատեսությունում: Ըստ Variety-ի՝ 74-ամյա դերասանը 775 հազար դոլար է ստանում Amazon հեռուստաալիքի սերիալի յուրաքանչյուր մասում նկարահանվելու համար, որը դեռեւս եթեր չի հեռարձակվում եւ որի վերջնական անունը դեռ չեն որոշել:

«Գահերի խաղի» գլխավոր հերոսները, այսինքն՝ նրանց մարմնավորող դերասաններն ու դերասանուհիները, սերիալի մասերում դերի համար 500 հազար դոլար են ստանոմ:

Իսկ Էմմի Ռոսամն ու Ուիլյամ Հ.Մեյսին «Անամոթներում» յուրաքանչյուր մասի համար 350 հազար դոլար են ստանում:

Իսկ ահա ամերիկյան սերիալների մեկ այլ աստղ՝ 33-ամյա Կլեր Ֆոյը, որը «Թագը» սերիալում մարմնավորում է երիտասարդ Եղիսաբեթ 2-րդին, Netflix-ի սերիալի յուրաքանչյուր մասում դերի համար ստանում է 40 հազար դոլար:



© NEWS.am STYLE