Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի կերպարում՝ CR Fashion Book-ի համար

10:03   23 օգոստոսի, 2017

Այսպես, իսկ սա արդեն հետաքրքիր է։ Պարզվում է՝ Քարին Ռոյթֆելդի CR Fashion Book պարբերականի 11-րդ՝ սեպտեմբերյան համարը կունենա ոչ թե չորս, այլ հինգ շապիկ։ Հինգերորդ շապիկը կզարդարի Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի կերպարում։

Լիլի-Ռոուզ Դեփն այդ պարբերականի շապիկի համար թոփլես է լուսանկարվել, իսկ մյուս շապիկները զարդարել են Լարա Սթոունը, Ալեք Ուեքն ու Կարա Թեյլորը։

Անկակնկալ էր Քիմի հայտնվելը։ Քարին Ռոյթֆելդը թողարկման թեմա է ընտրել 1999 թվականը։

«Ինձ համար 1999 թվականը վերջին տարին է, երբ նորաձեւությունը զգում է իրեն անմեղ, միամիտ եւ ազատ։ Այդ ժամանակ նա անկախ էր, իսկ այժմ այդ ոլորտում շատ քիչ անկախ մտածող մարդիկ են մնացել», - հայտարարել է նա։

Իսկ 36-ամյա հայուհին ներկայացել է Պամելա Անդերսոնի կերպարում, որը 18 տարի առաջ եկել էր MTV Video Music Awards մրցանակաբաշխությանը։

Քարդաշյանը հայտնվել է նաեւ ռեփեր Lil’ Kim-ի կերպարով ու հագուստով, որը վերջինս կրել է 1999 թվականին Rock Style ցուցահանդեսի ժամանակ:



Աղբյուրը՝ EOnline



© NEWS.am STYLE