Դեն Բիլզերյանն ընկերուհու կրքոտ լուսանկարն է հրապարակել

12:10   23 օգոստոսի, 2017

«Պոկերի արքա», կանանց, ալկոհոլ, զենքի եւ էքստրեմալ սպորտի կրքոտ սիրահար, միլիոնատեր Դեն Բիլզերյանը վերջերս միայն մեկ աղջկա հետ է ժամանակ անցկացնում՝ Սոֆիա Բեւեռլիի, որին մամուլը նրա հարսնացուն է համարում:

Երկու շաբաթ Դենն արձակուրդն էր անցկացնում Հավայան կղզիներում ընկերների եւ սիրելիի ընկերակցությամբ:
Եվ, ահա, Բիլզերյանն Instagram-ում Սոֆիայի լուսանկարն է հրապարակել:


«Նա սերֆինգով է զբաղվում»,- 22 մլն բաժանորդներին տեղեկացրել է Բիլզերյանը՝ կենտրոնանալով սերֆինգի ամենակարեւոր պահի վրա)))

Մեկնաբանություններում բաժանորդները բուռն հիացմունք են արտահայտել, իսկ ոմանք Դենին հարցրել են, թե երբ է լինելու հարսանիքը եւ որտեղ:



© NEWS.am STYLE