Ջորջ եւ Ամալ Քլունիները՝ Իտալիայում ռոմանտիկ ընթրիքի գնալիս

13:10   23 օգոստոսի, 2017

Աշխարհի ամենահմայիչ աստղային զույգին՝ Ջորջ եւ Ամալ Քլունիներին, պապարացիները նկատել են Իտալիայում ընթրիքի գնալիս: Ամուսիններն Անգլիայից Իտալիա են տեղափոխվել անվտանգության նկատառումներից ելնելով:


Դերասանը կնոջ հետ հազվադեպ է նկատվում պապարացիների կողմից, քանի որ Ջորջը լրջորեն անհանգստանում է իր ընտանիքի անվտանգության համար (Ամալի գործունեությունը նաեւ բացասական կողմեր ունի): Բայց երեկ Էլլայի եւ Ալեքսանդրի նորաթուխ ծնողներին նկատել են Լացիոյում:


Ջորջը, ինչպես միշտ, էլեգանտ է, խարիզմատիկ, իսկական ջենտլմեն... բոլոր կանանց երազանքը:


39-ամյա Ամալն ընթրիքի է գնացել Rosie Assoulin-ից 2.000 դոլար արժողությամբ ամառային տաբատով եւ կարմիր շապիկով:


Ամալին «բռնացրել» են ամուսնու հետ հանբուրվելիս:


Եվ ռոմանտիկ զբոսանքի ժամանակ:


Զույգն ընթրիքի է գնացել եւ ռեստորանից հեռացել իր մոտորանավակով:




Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE