Գայանե Ասլամազյանը վերադարձել է Հայաստան (ֆոտո)

13:36   23 օգոստոսի, 2017

Գայանե Ասլամազյանը վերադարձել է Հայաստան։ Ամուսնությունից հետո ԱՄՆ տեղափոխված դերասանուհին հայրենիք է եկել առանց ամուսնու։

Այդ է վկայում Գայանեի Facebook-յան էջը, որտեղ դերասանուհին լուսանկարներ է հրապարակել Հայաստանից։

Միացյալ Նահանգներում վեց ամիս բնակվելուց հետո Ասլամազյանը որոշել է շրջել Հայաստանի տեսարժան վայրերով։ Նա եղել է Տաթեւում, Խնձորեսկում եւ այլուր։



© NEWS.am STYLE