Մըրայա Քերիին PaperMag-ի համար բաց լուսանկարներից հետո ֆոտոշոփից օգտվելու մեջ են մեղադրել

14:34   23 օգոստոսի, 2017

Մըրայա Քերին հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել, ընդ որում՝ այս թեման նրան արդեն ծանոթ է՝ ֆոտոշոփ: Որքան էլ աստղերը հերքեն պլաստիկ վիրաբույժների օգնությանը դիմելու փաստը, ամեն ինչ ակնհայտ է, եւ այս ամենին դեռ ավելանում է նաեւ ֆոտոշոփը:

47-ամյա երգչուհին հայտնվել է PaperMag-ի շապիկին եւ էջերում, սակայն նրա սեքսուալ լուսանկարները համացանցում քննարկման առարկա են դարձել: Օգտատերերը Քերիին մեղադրել են ֆոտոշոփից չափազանց շատ օգտվելու մեջ:

Սա, ի դեպ, բնական է, եթե նոր լուսանկարները համեմատենք երգչուհու վերջին համերգներից նկարների հետ:

Քերին ներկայում Լաս Վեգասում է ապրում, որտեղ մինչեւ հունվար համերգային ծրագրեր ունի:

Լուսանկարները Caesars Palace-ում շոուից են:

Եվ դրանք ակնհայտորեն չեն համապատասխանում այն նկարներին, որոնք ներկայացրել է ամսագիրը: 

Երկրպագուներին սա ամենեւին դուր չի եկել:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE