Հղի Սերենա Ուիլյամսը ցուցադրել է փորն ու ծաղրել Ալեքսիս Օհանյանին

15:13   23 օգոստոսի, 2017

Այս զույգի մոտ հումորի հարցում ամեն ինչ կարգին է: Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը սպասում են իրենց առաջնեկի (ըստ լուրերի՝ դստեր) լույս աշխարհ գալուն:

Կարծես, քիչ ժամանակ է մնացել՝ ընդամենը երկու շաբաթ:
Մինչ այդ, հայտնի թենիսիստուհին Snapchat-ում տեսանյութ է հրապարակել, որում շապիկի վրա մարկերով նկարել է, թե որտեղ եւ ինչ դիրքով է գտնվում երեխան:


Սակայն 35-ամյա Սերենայի զվարճանալը սրանով չի ավարտվել:


Նա անցել է Ալեքսիսին, որը համակարգչի առջեւ նստած աշխատելիս է եղել, հավանաբար՝ իր Reddit կայքի վրա:

Սերենան սկսել է մարկերով մատնանշել նրա մորուքի ճերմակ մազերը, իսկ հետո փորձել է ներկել դրանք:



© NEWS.am STYLE