Ռիհանան մատչելի կրթությանն աջակցության դրամահավաք է սկսել

16:12   23 օգոստոսի, 2017

Ռիհանան մատչելի կրթությանն աջակցության դրամահավաք է սկսել, հաղորդում է Just Jared-ը: Երգչուհին պատրաստվում է սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում կայանալիք Diamond Ball-ին, որի կազմակերպիչն ինքն է եւ որի նպատակը բացառապես բարեգործական է:

Միջոցառման նախաշեմին Ռիհանան The Dollar Campaign արշավն է սկսել, որի նպատակը մատչելի կրթությանն աջակցության դրամահավաքն է:

The Dollar Campaign-ը երգչուհու երկրպագուներին հնարավորություն կտա մասնակցել Նյու Յորքում կազմակերպվող միջոցառմանը, եթե նրանք Clara Lionel Foundation հիմնադրամին մեկ դոլար նվիրաբերեն: Բացի այդ՝ երկրպագուները հիմնադրամի կայքում կարող են ընտրել կոնկրետ կազմակերպության, կոնկրետ մարդու, որին ցանկանում են օգնել:

Մինչ այդ, Ռիհանան բացատրել է, թե ինչու է որոշել հենց մեկ դոլար հավաքել. «Տատիկս ասում էր, որ եթե ավելորդ դոլար ունեք, ուրեմն կարող եք կիսվել կարիքավորների հետ»:



© NEWS.am STYLE