Սառա Պոլսոնն ու Էվան Փիթերը՝ «Սարսափների ամերիկյան պատմության» նոր սեզոնի առաջին թրեյլերում

17:05   23 օգոստոսի, 2017

Զարմանալի չէ, որ «Սարսափների ամերիկյան պատմության» նոր սեզոնի նոր թրեյլերը քչերն են դիտել. այն չափազանց արհեստական է:

Միայն այն, որ ամբողջ սարսափը սկսվում է գլխավոր հերոսուհու բղավոցից՝ Թրամփի հաղթանակի մասին հայտարարելու պահին, արդեն խոսում է այն մասին, որ մեզ հիմարություն է սպասվում:
Ամեն դեպքում, American Horror Story Spain -ի ալիքում հայտնվել է «Սարսափների ամերիկյան պատմության» նոր սեզոնի պաշտոնական թրեյլերը՝ Սառա Պոլսոնի եւ Էվան Փիթերի գլխավոր դերակատարմամբ: Սերիալում նկարահանվել են նաեւ Էմմա Ռոբերթսը, Շայեն Ջեքսոնը, Ադինա Փորթերը, Ֆրենսիս Քոնրոյը, Մեր Ուինինգեմը եւ Չեզ Բոնոն:

Սերիալի նոր մասերը միավորվել են «Կուռք» թեմային եւ կապված են քաղաքականության հետ: Քայը (Էվան Փիթերս) եւ Էլլին (Սառա Պոլսոն) ԱՄՆ նախագահի ընտրությունների գիշերն ինչ-որ սարսափելի բանի են բախվելու:

Յոթերորդ սեզոնի պրեմիերան կայանալու է սեպտեմբերի 5-ին:



© NEWS.am STYLE