Քանյե Ուեսթին «բռնացրել» են Լոս Անջելեսում

18:12   23 օգոստոսի, 2017

MTV VMA մրցանակաբաշխության նախաշեմին, որը կայանալու է կիրակի Քալիֆորնիայում, պապարացիները «բռնացրել» են միջոցառման հերոսներից մեկին՝ Քանյե Ուեսթին:


40-ամյա ռեփերին նկատել են Լոս Անջելեսի իր ստուդիայից դուրս գալիս:
Հայտնի է, որ Քանյեն ներկայում աշխատում է իր նոր ալբոմի ուղղությամբ, սակայն դրա թողարկման ժամկետները դեռեւս հայտնի չեն:


Իսկ մինչ ամուսինն աշխատում է, կինը՝ Քիմ Քարդաշյանը, նկարահանվել է Կարին Ռոյթֆելդի CR Fashion-ի սեպտեմբերյան համարի շապիկի համար:

36-ամյա հայուհին ներկայացել է Պամելա Անդերսոնի կերպարով, որը 18 տարի առաջ եկել էր MTV Video Music Awards մրցանակաբաշխությանը։

Քարդաշյանը հայտնվել է նաեւ ռեփեր Lil’ Kim-ի կերպարով ու հագուստով, որը վերջինս կրել է 1999 թվականին Rock Style ցուցահանդեսի ժամանակ:



Նյութը եւ լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE