2017-ի ամռան ամենաքննարկված հայկական հարսանիքները (ֆոտո)

12:01   4 սեպտեմբերի, 2017

2017-ի ամառն անցյալում է արդեն, եւ ժամանակն է ամփոփել տարվա ամեանսպասված եղանակի ամենասպասված ու քննարկված իրադարձությունները՝ հայկական հարսանիքները։

Առման երեք ամիսներն էլ հագեցած էին աստղային հարսանիքներով` ճոխ, կրեատիվ, համեստ եւ ավանդական։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է 2017-ի ամռան ամենաքննարկված հայկական հարսանիքները։

Եվ այսպես, սկսենք հունիս ամսից։ Հունիսի 10-ին կայացավ Սիլվա Հակոբյանի հարսանիքը։ Երգչուհին բավականին համեստ խնջույք էր կազմակերպել՝ հրավիրելով միայն բարեկամներին. հայտնիներից որեւէ մեկը ներկա չէր։

Նույն օրը Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցում պսկադրվեց դիզայներ Արփինե Կոշտոյանը։

Մեկ օր անց՝ հունիսի 11-ին, դարձյալ Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցում տեղի ունեցավ երգչուհի Նառայի դստեր՝ Էլեոնորայի պսակադրությունը։ NEWS.am STYLE-ի տեղեկություններով՝ աղջկա փեսացուն՝ Արամը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եղբոր որդին է: 

Հունիսի 17-ին երգիչ Մհերն ամուսնացավ իր ընտրյալի՝ մասնագիտությամբ մանկավարժ Արմինեի հետ։ Պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում` երգիչ Վրեժ Կիրակոսյանի քավորությամբ։

Հունիսի 25-ին Սեւանի Հայրավանքում պսակադրվեց դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանը:

Հուլիսի 5-ին նշանադրված ռուսաստանաբնակ երգիչ Մարտ Բաբայանը մի քանի օր անց ԶԱԳՍ-ով (ՔԿԱԳ) ամրագրեց իր միությունը: 

Հուլիսի 22-ին Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանի որդին՝ Մհերը, ամուսնացավ իր ընտրյալի՝ Դիանայի հետ։ Պսակադրությունը տեղի է ունեցել Հաղարծինի վանքում, իսկ հարսանյաց խնջույքը՝ Դիլիջանի ռեստորաններից մեկում։

Հուլիսի 29-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու պսակադրությունը։ Հայկ Ամիրյանն ամուսնացավ է իր ընտրյալի՝ Լիլի Զախարենկոյի հետ։

Երգիչ Արաբո Իսպիրյանն ու նրա ընտրյալը՝ Նարինե Գրիգորյանը, օգոստոսի 10-ին միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին: Զույգի պսակադրության արարողությունը կայացավ Սուրբ Աննա եկեղեցում:

Իսկ օգոստոսի 30-ին ցանկալի փեսացուների շարքը լքեց Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը։

Եվ, իհարկե, չէինք կարող չանդրադառնալ նաեւ հուլիսի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում կայացած՝ հայ օլիգարխ Ալբերտ Ավդոլյանի որդու գերշքեղ հարսանիքին։



© NEWS.am STYLE