12 նշան, որ ստեղծված եք միմյանց համար

22:10   6 հոկտեմբերի, 2017

Դուք ծիծաղում եք միեւնույն հիմարության վրա

Սեւ հումոր, անտաղանդ երգեցողություն, անհարմար պահեր... Դուք արդեն սկսել եք մոռանալ, թե ինչպես է հնչում ձեր սեփական ծիծաղը, քանի որ այն միշտ միախառնվում է նրա ծիծաղին: Ձեր սեփական կատակներն ունեք, որոնք միայն դուք հասկանում, քանի որ հաճախ եք միասին ծիծաղում:

Դուք ավարտում եք նրա սկսած նախադասությունը

Երբ դադար եք վերցնում՝ հարմար բառ գտնելու համար, նա լրացնում է ձեզ: Բազմիցս միաժամանակ միեւնույն բանն եք սկսում ասել: Թվում է, որ կարող եք կարդալ միմյանց մտքերը: Երբեմն նույնիսկ մտածում եք, թե ինչու եք ընդհանրապես խոսում, առանց այն էլ գիտեք՝ ինչ եք ասելու միմյանց:

Նրա խնդիրները ձերն եք համարում

Անհնար է երջանիկ զգալ, երբ սիրելիդ վատ է զգում: Դուք կարեկցում եք միմյանց, քանի որ, կարծես, զգում եք միմյանց էմոցիաները: Խնդիրները հաղթահարելը նույնպես, կարծես, դյուրացել է: Հիմա արդեն ամեն ինչի միջով միասին եք անցնում:

Նա ձեզ ստիպում է ավելի լավը դառնալու ցանկություն ունենալ

Երկուսդ էլ մշտապես ձգտում եք կատարելագործվել: Ոչ թե քննադատության կամ դժգոհության պատճառով, այլ որովհետեւ ուզում եք ավելի լավը լինել միմյանց համար:

Դուք անհավանական նման եք

Որքան շատ եք ճանաչում միմյանց, այնքան լավ եք հասկանում, թե որքան նման եք: Ձեզ միեւնույն երաժշտությունն է դուր գալիս, միեւնույն ֆիլմերը, մարզաձեւը, գրքերը, պաղպաղակը: Նույնիսկ ձեր համոզմունքները, արժեքները, հույսերն ու երազանքներն են համընկնում: Երբեմն դա նույնիսկ վախեցնում է ձեզ:

Նրա թուլությունները ձեր ուժն են

Նույնիսկ ձեր տարբերություններն են միմյանց հարմար: Ինչում նա թույլ է, դու ես ուժեղ, ինչում դու ես թույլ, ուժեղ է նա:  Դուք վերջապես հասկացել եք «մարդիկ լրացնում են միմյանց» արտահայտության իմաստը: Երբ դու նյարդայնանում ես, նա հանգիստ է: Երբ նա ինչ-որ բան չի հասկանում, դու գիտես պատասխանը: Դուք մշտապես զարգանում եք, սովորում միմյանցից:

Ջանում եք, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ լինի

Նույնիսկ երբ դժվարություններ են ի հայտ գալիս, բաժանումը ձեզ համար տարբերակ չէ: Վիճաբանությունից հետո ձեզանից յուրաքանչյուրը ջանում է հարթել իրավիճակը: Դուք միասին եք մնում, քանի որ գիտեք, որ պետք է միասին լինեք:

Պաշտում եք միմյանց մեջ ամեն ինչ

Նյարդայնացնող մանրուքներ գտնելու փոխարեն դուք միմյանց սիրում ենք հենց այդ մանրուքների համար. ինչպես է նա բարձրաձայն ծամում, ինչպես է սուլում տուն վերադառնալիս:

Ձեզ ճիշտ տեղում եք զգում

Չեք կարողանում բացատրել, պարզապես զգում եք, որ ճիշտ հարաբերություններ ունեք, որ ճիշտ մարդու հետ եք: Ձեզ թեթեւ ու հարմարավետ եք զգում:

Ամեն ինչի մասին անկեղծորեն խոսում եք

Դուք միմյանցից գաղտնիք չունեք: Միմյանց պատմում եք ամեն ինչ՝ սկսած նրանից, թե ինչպես է անցել ձեր օրը, մինչեւ ամենագաղտնի ապրումների մասին: Դուք վստահում եւ հարգում եք միմյանց:

Նա իսկապես ձեր լավագույն ընկերն է

Նա հասկանում է ձեզ: Նրա կողքին ձեզ չափազանց ազատ եք զգում՝ իմանալով, որ ինչ էլ անեք, նա չի դադարի սիրել ձեզ:

Կյանքը դատարկ կլիներ առանց նրա

Չնայած կարող եք ապրել առանց միմյանց, սակայն միտքը, որ նա կարող է ձեր կողքին չլինել, սարսափեցնում է: Այդ դեպքում ձեր կյանքում հսկայական դատարկություն կառաջանա, քանի որ նա ձեր երջանկությունն է, ձեր ամեն ինչը:

 

Աղբյուրը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE