Թեյլոր Սվիֆթը հայտարարել է նոր ալբոմի՝ Reputation-ի թողարկման մասին

10:01   24 օգոստոսի, 2017

Թեյլոր Սվիֆթն Instagram-ի իր էջում հայտարարել է նոր ալբոմի՝ Reputation-ի թողարկվելու մասին: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ 27-ամյա երգչուհին միկրոբլոգից ջնջել էր բոլոր լուսանկարները՝ այդ քայլով հետաքրքրություն առաջացնելով երկրպագուների շրջանում:

Պարզվում է՝ Թեյլորը 102 մլն բաժանորդներին պատրաստում էր այդ նորությանը:

Եվ այսպես՝ Սվիֆթը հայտարարել է, որ ալբոմը թողարկվելու է նոյեմբերի 10-ին:

Իսկ արդեն այսօր Թեյլորն ունկնդիրների ուշադրությանը կներկայացնի առաջին սինգլը:

Թեյլոր Սվիֆթը սոցցանցում նաեւ ալբոմի շապիկն է ներկայացրել, որը կլինի նրա վեցերորդ սկավառակը: Ալբոմի շապիկի համար լուսանկարներն արել են Մերտ Ատլասն ու Մարկուս Պիգոտը (Mert & Marcus):



© NEWS.am STYLE