12:25 24 օգոստոսի, 2017Նա 36 տարեկան է, բայց աշխարհի ամենապահանջված մոդելներից է: Մեկ այլ գեղեցկուհու՝ Ադրիանա Լիմայի հայրենակից Ալեսանդրա Ամբրոսիոն մասնակցել է Victoria's Secret-ի ֆոտոսեսիային, որում կիսամերկ է ներկայացել:

Մոդելն առաջին անգամ հայտնի ապրանքանիշի ներքնազգեստով ներկայացել է 2005 թվականին: Այդ ժամանակից ի վեր՝ ապրանքանիշը համագործակցում է Ալեսանդրայի հետ եւ չի շտապում հրաժարվել նրանից:

Նկարահանումներն անցկացվել են ամերիկյան Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքում, եւ Ալեսանդրան հերթական անգամ ապացուցել է, որ շատ լավ մարզավիճակում է:

Ի դեպ, Ամբրոսիոն վերջերս պատմել է, թե ինչպես է վերականգնել կազմվածքը ծննդաբերությունից հետո (Ալեսանդրան ու նրա ընկերը՝ Ջեյմի Մազուրը, երկու երեխա ունեն՝ 9-ամյա Անին եւ 5-ամյա Նոան):


«Ձեր մարմինը երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին հղիությունից առաջ էր: Ինչ էլ մարդիկ ձեզ ասեն, ծննդաբերությունից հետո ձեր մարմինը կփոխվի: Ես շատ եմ աշխատել ինձ վրա, եւ երեխաներիս ծնունդն ինձ ավելի մեծ վստահություն է տվել: Մի զարմացեք, բայց ես կարծում եմ, որ հիմա իմ մարմինն ավելի լավն է, քան ծննդաբերությունից առաջ: Հիմա ես երկու երեխաների մայր եմ, իսկ դա իրադրության նոր տեսլական է»,- նշել է մոդելը:
.jpg)
Բրազիլացի գեղեցկուհին խոսել է նաեւ ընկերոջ՝ Ջեյյմի Մազուրի հետ հարաբերությունների մասին, որի հետ նշանվել է 2008 թվականին: Զույգը, սակայն, չի շտապում հարսանիքի հարցում:

«Երբ ես հարսանիք կազմակերպեմ, այն արտասովոր կլինի: Ինձ ժամանակ է հարկավոր՝ ինչ-որ հետաքրքիր բան մտածելու համար»,- հայտարարել է Ալեսանդրան:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Mega-ի