Ինչպես Եվա Ռիվասը հայտնվեց Ռոման Աբրամովիչի զբոսանավում (ֆոտո/վիդեո)

11:35   24 օգոստոսի, 2017

Եվա Ռիվասը հաստատ գիտի, թե ինչպես իրականացնել սեփական ցանկությունները։ Մոնակոյում հանգստացող երգչուհին, որը պարբերաբար Instagram-ի իր էջը թարմացնում է հանգստյան լուսանկարներով, այս անգամ story բաժնում հումորային գրառում էր կատարել.

«Աբրամովիչի մասին էի կարդում, որ նա ձանձրանում է իր զբոսանավի վրա... Պարզեք, թե որտեղ է այն, գնամ, օգնեմ, խեղճ մարդուն»,- կատակել է Ռիվասը։

Սակայն այս գրառումից կարճ ժամանակ անց երգչուհին նոր լուսանկարներ է տեղադրել, որոնք արդեն արվել են ռուսաստանցի միլիարդատերի հայտնի զբոսանավում։

«Ես տեղում եմ։ Նա ինքն ինձ գտավ»,- գրել է Ռիվասը։ Ու թեեւ զբոսանավի ներսում լուսանկարել չի կարելի, այնուամենայնիվ, երգչուհին մի քանի կադր հասցրել է անել։

Ի դեպ, Daily Mail-ը երեկ գրել է, որ Աբրամովիչի հայտնի՝  Eclipse զբոսանավը նկատել են Անտիբում։

Eclipse-ն աշխարհում իր մեծությամբ երկրորդ մասնավոր զբոսանավն է։ Այն ունի երկու լողավազան, 24 սենյակ, պարահրապարակ։



© NEWS.am STYLE