Քորթնի Քարդաշյանը սիրեկանի հետ եկեղեցի է գնացել

13:13   24 օգոստոսի, 2017

Այս զույգի մոտ ամեն ինչ, կարծես, լուրջ է: Քորթնի Քարդաշյանը Կաննի կինոփառատոնի ընթացքում լավ ժամանակ անցկացրեց մոդել Յունես Բենջիմի հետ, եւ բոլորին թվում էր, որ դա պարզապես ամառային սիրավեպ է, եւ Քորթնին այդ կերպ վրեժ է լուծում նախկին ընկերոջից՝ իր երեք երեխաների հայր Սքոթ Դիսիկից, որն աջ ու ձախ դավաճանում էր հայուհուն:


Բայց, կարծես, այդպես չէ:


38-ամյա Քորթնին երկու շաբաթ առաջ 23-ամյա Յունեսի հետ հանգստանում էր Եգիպտոսում: Հիմա էլ նրան իր մոտ՝ Լոս Անջելես է հրավիրել:


Զույգին երեկ նկատել են Բեւեռլի Հիլզում եկեղեցի գնալիս:



Նյութը եւ լուսանկարները՝  Just Jared



© NEWS.am STYLE