НВО-ն բացահայտել է «Գահերի խաղի» յոթերորդ սեզոնի վերջին սերիայի անվանումը

14:03   24 օգոստոսի, 2017

Դե ինչ, քիչ ժամանակ է մնացել «Գահերի խաղը» սերիալի յոթերորդ սեզոնի վերջին սերիային: Ի դեպ, այն 80 րոպե տեւողություն է ունենալու:

Օրերս НВО-ն Youtube-ի GameofThrones ալիքում հրապարակել է վերջին սերիայի թրեյլերը, որն ավելի քան 11 մլն մարդ է դիտել: Իսկ հիմա ալիքը ներկայացրել է վերջին սերիայի անվանումն ու մի քանի լուսանկար հրապարակել:


Այս տարվա վերջին սերիան կոչվելու է The Dragon and the Wolf («Վիշապն ու գայլը»):

Երկրպագուները ենթադրում են, որ անվանումը կապված է գլխավոր սյուժեի զարգացման հետ, որը ծավալվում է Ջոն Սնոուի եւ Դեյեներիս Թարգարիենի շուրջ:

Գայլն ու վիշապը հենց նրանց նշաններ են:



© NEWS.am STYLE