Ինչպիսի դրամապանակ ընտրել Կենդանակերպի տարբեր նշանների համար

21:08   18 հոկտեմբերի, 2017

Խոյ

Խոյերի համար թանկարժեք կաշվե դրամապանակ ընտրեք: Նման աքսեսուարը կընդգծի նրանց կարգավիճակը եւ հրաշալի թալիսման կդառնա փողերի համար: Նախընտրելի գույներն են կարմիրը, ոսկեգույնը, մորեգույնը:

Ցուլ

Ցուլերին հարմար է համեստ, բայց ճաշակով դրամապանակը: Ցանկալի է՝ առանց նկարների եւ գրությունների: Գույներն են կանաչի եւ դեղինի երանգները:

Երկվորյակներ

Երկվորյակները պետք է երկու դրամապանակ ունենան: Դա կօգնի կայունացնել ֆինանսական դրությունը: Նախընտրելի գույներն են երկնագույնը, մոխրագույնը կամ նարնջագույնը:

Խեցգետին

Խեցգետիններին դրամական հաջողություն կբերի բազմաթիվ գրպանիկներով դրամապանակը: Հարմար գույներն են արծաթագույնը, բաց կանաչը, յասամանագույնը:

Առյուծ

Առյուծների դրամապանակը պետք է շքեղ լինի: Ողջունելի են քարերը, փայլերը, գրությունները, նկարները եւ այլ զարդարանք: Այս դեպքում նախընտրելի գույներն են սեւը, ալ կարմիրը:

Կույս

Կույսերի համար նախատեսված դրամապանակն առաջին հերթին պետք է լինի հարմարավետ եւ պրակտիկ: Նախընտրելի գույներն են սպիտակը, կանաչը, նուրբ երկնագույնը:

Կշեռք

Կշեռքների համար ինքնատիպ եւ ոճային դրամապանակ ընտրեք: Դրամական հաջողության գույներն են երկնագույնն ու փիրուզագույնը:

Կարիճ

Կարիճներին նվիրեք բացառապես որակյալ եւ թանկարժեք դրամապանակ: Գույներն են կարմիրը, դեղինը, նարնջագույնն ու ոսկեգույնը:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար ընտրեք մեծ եւ վառ դրամապանակ, որը փարոս կդառնա դրամի համար: Նախընտրելի գույներն են կապույտը, կանաչը, մանուշակագույնը:

Այծեղջյուր

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հարմար է դրամապանակի դասական տարբերակը: Գույները՝ սեւ, կապույտ, դարչնագույն:

Ջրհոս

Ջրհոսներին դրամական հաջողություն կբերի ձեռագործ դրամապանակը՝ պատրաստված մտերիմներից կամ ծանոթներից մեկի կողմից: Նախընտրելի գույներն են փիրուզագույնը, կապույտը:

Ձկներ

Ձկներին դրամական հաջողություն կբերի վինտաժային դրամապանակը: Գույները՝ կապույտ, արժաթագույն, սպիտակ, երկնագույն:

 

Աղբյուրը՝ dailyhoro.ru



© NEWS.am STYLE