Վեց նշան, որ զուգընկերը չի սիրում ձեզ

19:12   7 հոկտեմբերի, 2017

Դատարկ առիթով հաճախակի նյարդայնություն (ինչ էլ անեք, անընդհատ չեք կարողանում բավարարել ձեր զուգընկերոջ բոլոր պահանջները. կա՛մ քիչ աշխատավարձ եք ստանում, կա՛մ կարագը հացին դանակի հակառակ կողմով եք քսում);

Մեկուսացում (ձեր ամուսինն իր հետաքրքրություններն ունի, որոնք կապ չունեն ձեզ հետ, եւ ամեն հարմար առիթով նախընտրում է առանձնանալ, իսկ ձեր մասնակցությունն իր ժամանցին խանգարող հանգամանք է համարում);

Սեռական մերձեցումից խուսափում (սեքսը ձեր ընտանիքում հազվադեպ երեւույթ է, հիմնականում՝ ձեր նախաձեռնությամբ կամ դրա բացակայության առիթով երկարատեւ դժգոհությունների արդյունքում);

Ամուսնու չափազանց աշխատամոլությունը, հաճախակի եւ երկարատեւ գործուղումները (նա չափազանց շատ է աշխատում, եւ կողքից կարելի է կարծել, թե նա աշխատամոլ է ծնվել. նա կարող է տանջել իրեն աշխատավայրում, քան ժամանակ անցկացնել տանը);

Մռայլ եւ ճնշված տրամադրություն (ամուսինը մարած հայացքով է շրջում, ամեն ինչին սարկազմով է վերաբերվում, հոռետեսորեն է գնահատում իր ապագան, իրեն որպես զոհ է ընկալում);

Ինքնաքայքայող կենսակերպ (իր չգիտակցված պահվածքով ձեր ամուսինը տարբեր վտանգավոր իրավիճակներում է հայտնվում, որոնց պատճառով կարող է տուժել. հոգեկան խանգարում, դժբախտ պատահարներ, կախվածություն ալկոհոլից եւ այլն):

 

Աղբյուրը՝ dailyhoro.ru



© NEWS.am STYLE