Սիրուշոյի եւ Sebu-ի «Վույ աման» երգը՝ երեւանցիների կատարմամբ. NEWS.am STYLE-ի ֆլեշմոբը (տեսանյութ)

10:31   25 օգոստոսի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է երաժշտական հետաքրքիր ֆլեշմոբերի շարքը: Շրջելով Երեւանի փողոցներով՝ մենք խնդրում ենք մեր համաքաղաքացիներին փոքրիկ հատվածներ կատարել 2017 թ-ի ամենահիթային երգերից: Ձեր ուշադրությանն արդեն ներկայացրել ենք Լուիս Ֆոնսիի եւ Դեդի Յանկիի Despacito երգի կատարումը՝ երեւանցիների մեկնաբանությամբ: Երեկ նույն փորձը կրկնել ենք Սիրուշոյի եւ Sebu-ի «Վույ աման» երգի հետ, որը վստահ կարելի է համարել վերջին շրջանի հայկական հիթը:

Դե, ինքներդ տեսեք, թե ինչ ստացվեց արդյունքում: Շնորհակալություն ենք հայտնում մեր համարձակ համաքաղաքացիներին, որոնք սիրով համաձայնեցին մասնակցել մեր նախաձեռնությանը, իսկ ձեզ խնդրում ենք խիստ չդատել, քանի որ ֆլեշմոբի իմաստը բնավ լավ երգելը չէ, այլ հետաքրքիր արդյունքը :)



© NEWS.am STYLE