63 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Ալեն Բերբերյանը

09:28   25 օգոստոսի, 2017

63 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Ալեն Բերբերյանը, գրում է Le Figaro-ն։ Մահվան պատճառը ծանր հիվանդությունն էր։ Դերասանը հոսպիտալացվել է անցյալ շաբաթ եւ մահացել երեքշաբթի։ Մամուլն այդ մասին միայն այսօր է իմացել։

Ալեն Բերբերյանն այնպիսի ֆրանսիական հայտնի կատակերգական մարտաֆիմերի ռեժիսորն է, ինչպես La Cité de la peur-ը («Վախի քաղաք») եւ Boulet-ը («Կատարյալ կալանք»)։ Նա աշխատել է նաեւ Canal+ հեռուստաալիքում՝ հայտնի Nuls հաղորդման հետ։

Ալենը նաեւ «Կորսիկացի» ֆիլմի ռեժիսորն էր, որտեղ գլխավոր դերերում նկարահանվել են Ժան Ռենոն ու Քրիստիան Քլավյեն։

Կաննի կինոփառատոնի ղեկավար եւ Canal+ հեռուստաալիքի նախկին տնօրեն Պյեր Լեսքյուրը նշել է, որ Ալեն Բերբերյանն ամենալավ ֆրանսիացի կինոռեժիսորներից մեկն էր, որը խելահեղություն բերեց ֆրանսիական մշակույթում։



© NEWS.am STYLE