Շառլ Ազնավուրը՝ «Փառքի արահետում» իր աստղի բացման արարողությանը (ֆոտո)

10:04   25 օգոստոսի, 2017

Երեկ Հոլիվուդի «Փառքի արահետում» մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը ստացավ իր աստղը։

Բոլորս էլ դիտել ենք ուղիղ հեռարձակումն ու լսել Ազնավուրի ելույթը, որը անգլերենով հայտարարեց, որ իր մեջ «բնակվում է» երկու մշակույթ՝ ֆրանսիական եւ հայկական։

Հիշեցնենք, որ 93-ամյա Ազնավուրը, ըստ Time-ի, 20-րդ դարի լավագույնն երգիչն է։ Այս վարկանիշում նա շրջանցել է Ֆրենկ Սինատրային, Էլվիս Փրեսլիին եւ Բոբ Դիլանին։ 

1965 թվականին Ազնավուրը մի անգամ հպարտությամբ հայտարարեց. «Հայերի համար անհնար բառը գոյություն չունի»։

Մեծն շանսոնյեն ամբողջ աշխարհում ավելի քան 180 մլն ձայնասկավառակ է վաճառել։

Բացման արարողությանը ներկա են եղել եւ ելույթ են ունեցել Քալիֆորնիայի սենատոր Քեւին դե Լեոն, պրոդյուսեր Փիթեր Բոգդանովիչը եւ այլք։

«Փառք արահետ»-ում Ազնավուրի աստղը 2618-րդն է։


Աղբյուրն ու լուսանկաները՝ Europe.fr. Le Point.fr, AFP



© NEWS.am STYLE