Շառլ Ազնավուրը հայտարարել է 2018 թվականի համերգային շրջագայության մասին

11:10   25 օգոստոսի, 2017

Շառլ Ազնավուրը երեկ իր աստղը ստացավ Հոլիվուդի «Փառքի ծառուղում» եւ իր ելույթում հայտարարեց, որ իր մեջ հրաշալի գոյակցում են երկու մշակույթներ՝ ֆրանսիականն ու հայկականը:

Աստղը ստանալուց անմիջապես հետո Europe.fr-ը հաղորդեց, որ Ազնավուրը որոշել է 2018 թվականի համերգային շրջագայության երթուղին: Նա լինելու է Ֆրանսիայի վեց քաղաքներում՝ Լիոնում, Մարսելում, Բորդոյում, Թուլուզում, Նանտում եւ Լիլում:


Համերգային շրջագայությունը կմեկնարկի հունվարի 20-ին եւ կավարտվի փետրվարի 6-ին:
Հատկանշական է, որ Ֆրանսիայում Ազնավուրը վերջին անգամ համերգներով շրջել է յոթ տարի առաջ:

Այս ամառ Շառլը երգել է Լիբանանում, Հռոմում եւ Կալյարիում: Դեկտեմբերի 9-ին էլ շանսոնյեն համերգ ունի Վիեննայում:



© NEWS.am STYLE